ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին

Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին
02.10.2013 | 17:34

Զարուհու պահվածքը ամենևին էլ պոպուլիստական չէ: Այն նաև վրեժ չէ` սահմանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հաշվով: Երբ բոլորս գրեթե միաձայն պաշտպանեցինք իրեն: Ոչ. հետ չեմ վերցնում պաշտպանությունս: Այլ ուզում եմ ասել, որ այսօրվա «միջադեպը» գալիս է բոլորիս ապացուցելու, որ նա իրոք սադրել էր սահմանապահներին. կարող էր: Մյուս կողմից` միջազգային ամբիոնն էն տեղը չէր, որ նա պառկեր Գասպարիի, կներեք` մեր չուզողների ու ադրբեջանական... ջրաղացի վրա: Մարդը պետք է մի փոքր էլ երկրի զգացողություն ունենա: Եվ հետո այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Ինչ կարելի էր խելապակասորեն անել սեփական տանը, սեփական տան պատերից դուրս բոլորովին այլ անուն ունի: Եվ հետո` բոլորս տեսանք Կոստանյանի ընտրություններով, Զարուհու լիդեր Րաֆֆու` ժողովրդի, միտինգների և մնացածի նկատմամբ դրսևորումներով, ինչ արժեն մեզանում զարուհիները. իմա` ընդդիմությունը: Սույն տիկինն ինչու այդքան սկզբունքային չի յուր առաջնորդի հարցում նաև: Իսկ ընդհանրապես հարց Ազգային ժողովին. ինչու ռոտացիոն կարգով ընդդիմության ներկայացուցիչը չի փոխվել ԵԽԽՎ հանձնաժողովում, չէ՞ որ օրենքի տառը դա է պահանջում. մեկ տարին լրանալուց հետո պետք է ռոտացիա լիներ: Սա էլ առանձին մտածելու թեմա է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ